19:19:27 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնի է Apple համակարգիչների գաղտնի ռեժիմը

    17:14 24 Հոկտեմբեր 2021

    MacBook Pro նոր նոութբուքերը ստացել են բարձր արտադրողականության թաքնված ռեժիմ: Այդ մասին հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով MacRumors պարբերականին:

    Մեդիայի լրագրող Սթիվ Մոզերը հայտնաբերել է բարձր հզորության գաղտնի ռեժիմի հիշատակումը macOS Monterey բետա-տարբերակի կոդում: Մասնագետը ենթադրել է, որ որոշակի կարգավորումների դեպքում համակարգիչները կաշխատեն առավելագույն արտադրողականությամբ

    Ընկերությունում հաստատել են հատուկ ռեժիմի առկայությունը: Apple-ի ներկայացուցչի խոսքով՝ այդ կարգավորումը հակադրվում է ցածր էներգախնայողության ռեժիմին, որում պորտատիվ համակարգիչը նվազեցնում է պրոցեսորի աշխատանքի հաճախականությունը մարտկոցում էներգիայի պաշարը խնայելու համար: Բարձր հզորության ռեժիմը կօգտագործվի մեծածավալ տվյալների, տեսանյութերի եւ բարդ գրաֆիկայի հետ փոխազդեցության դեպքում:

    Apple-ում նաեւ նշել են, որ կարգավորումը հասանելի կլինի միայն 16-դյույմանոց էկրանով եւ M1 Max պրոցեսորով MacBook Pro թոփ նոութբուքերի համար: 14-դյույմանոց մոդելները չեն ստանա այդ գործառույթի ապահովումը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս