12:02:46 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Apple-ն ուսումնասիրում է iPhone-ի ամենաթանկ մոդելը՝ Ultra-ն, թողարկելու հնարավորությունը. Bloomberg

    00:30 7 Փետրվար 2023

    Ամերիկյան Apple ընկերությունն ուսումնասիրում է iPhone-ի ամենաթանկ մոդելի թողարկման հնարավորությունը. այն կկոչվի Ultra: Այս մասին հայտնում է Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։

    Ըստ Գուրմանի՝ iPhone Ultra մոդելը կլինի Apple-ի առաջին սմարթֆոնը, որը կկորցնի բոլոր սովորական միակցիչները։

    Ենթադրվում է, որ այն կստանա նաև կատարելագործված տեսախցիկ և ավելի հզոր պրոցեսոր։

    Ultra մոդելի մոտալուտ ներկայացման մասին ակնարկ, ըստ Գուրմանի, կարող է լինել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկի վերջին հայտարարությունը, որում նա ասել էր, որ «մարդիկ պատրաստ են գումար ծախսել՝ իր տեսակի մեջ լավագույնը ստանալու համար»: Այդպիսով նա արձագանքել էր նոր iPhone-ների գնի անընդհատ թանկացման խնդրին վերաբերող հարցին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս