07:24:42 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մասկը հայտարարել է, որ Apple-ը դադարեցրել է գովազդը Twitter-ում

    22:26 28 Նոյեմբեր 2022

    Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ը դադարեցրել է գովազդը Twitter-ում` իր ձեռք բերած սոցիալական ցանցում։

    «Apple-ը հիմնականում դադարեցրել է գովազդը Twitter-ում: Արդյո՞ք նրանք ատում են խոսքի ազատությունը Ամերիկայում»,- գրել է Մասկը Twitter-ում:

    Անցյալ շաբաթ Financial Times-ը հայտնել էր, որ մի շարք խոշոր բրենդներ կրճատել են Twitter-ում գովազդի համար ծախսերը՝ սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի քաղաքականության պատճառով։

    Հրապարակման մեջ, վկայակոչելով ոլորտի աղբյուրները, ասվում է, որ աշխատանքից ազատումների և հեռացումների մի քանի ալիքներից հետո Twitter-ի գովազդային թիմն այնքան է նվազել, որ շատ գործակալություններ այլևս կապեր չունեն ընկերության ներսում և վերջին շաբաթների ընթացքում հաղորդագրություններ չեն ստացել: Բացի դրանից, մի քանի խոշոր ընկերություններ ավելի վաղ հայտարարել էին, որ դադարեցնում են գովազդը Twitter-ում այն ​​բանից հետո, երբ սոցցանցը հայտնվել է Մասկի վերահսկողության տակ։ Դրանց թվում էին գերմանական Audi ավտոարտադրողը, ամերիկյան դեղագործական հսկան Pfizer, սննդամթերք արտադրող General Mills-ը և հրուշակեղենի համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկը՝ Mondelez International, ֆրանսիական կոսմետիկայի արտադրող L’Oréal-ը և այլն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս