16:29:57 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պետական շենքերի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև կրակելով. Անդրանիկ Քոչարյան

    20:39 22 Սեպտեմբեր 2023

    Իշխանությունը պետք է իրեն ու պետությանը պաշտպանի։ Դրա համար հատուկ կառույցներ կան, Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

    Նրա խոսքով, պետական ինստիտուտների պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո։

    «Եթե մտնեն պետական շենքեր, այդ պահպանության իրավասության մեջ է մտնում նաև շենքերի պաշտպանությունը», - ասաց Քոչարյանը։

    Հարցին՝ նաև կրակելո՞վ, նա պատասխանեց. «Իհարկե»։

    «Քոչարյան Անդրանիկն ասում է՝ մի մտեք պետական շենքեր, ձեր քաղաքական պայքարն իրացրեք ձեզ տրված հնարավորությունների սահմանում», - նշեց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս