15:07:48 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել

    23:00 9 Դեկտեմբեր 2023

    Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզում տեղացած առատ ձյան հետևանքով մի քանի ժամ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Ապարան, Նիգավան, Ռյա Թազա և մինչև Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։ Տարբեր հատվածներում բախվել են մեծ թվով ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

    ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարական վարչության փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերել անվտանգ վայր։ Տեղում պարեկները ուժեղացված ծառայությունը շարունակել են մի քանի ժամ, մինչև ժամանել է ճանշինի տեխնիկան ու գործի անցել։ Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

    Ծանուցում.
    Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով  սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս