23:00:20 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առաքել Մովսիսյանի վարորդը չի հարձակվել Արամ Մանուկյանի վրա

    13:57 14 Դեկտեմբեր 2014

    ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը երբեևէ Արշակ Սվազյան անուն ազգանունով վարորդ չի ունեցել: Այս մասին Մովսիսյանն ասաց Slaq.am-ի հետ զրուցում՝ անդրադառնալով  մամուլի այն հրապարակումներին, թե իբր ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված Արշակ Սվազյանն իր վարորդն է եղել:

    Առաքել Մովսիսյանը դատապարտեց Արամ Մանուկյանի նկատմամբ  իրականացված բռնությունը և նշեց, որ ինքը արցախյան պատերազմի մասնակցի է և շրջապատված է ազատամարտին մասնակցած մարդկանցով.«Էտ ազատամարտիկների  ձեռագիրը չի, թաքուն, որ  խփեն ու փախնեն: Իրենք  իրենց ասելիքն ասում են բարձրաձայն, առան որևէ մեկի թիկունքում թաքնվելու»,- ասաց Առաքել Մովսիսյանն ու հավելեց, որ ցավ է ապրում, որ   առանց ճշտելու իր անունը հոլովում են և վստահ է, որ ինչպես ոստիկանությունն  արագ հայտնաբերեց ու ձեռբարակալեց կասկածյալին այնպես էլ արագ կբացահայտի , թե ով՝ ով է:

    Նշենք, որ Slaq.am-ը գործով կասկածյալ Արշակ Սվազյանն վերաբերյալ զրուցել է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդականի և Արշակ Սվազյանի գյուղի գյուղապետի հետ:

    Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
    Կատարվում է քննություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս