00:29:50 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, երկու վիրավոր կա

    20:55 29 Նոյեմբեր 2022

    ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման դեպք են արձանագրել, նշված է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում։

    «Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակել է ԼՂ զինված կազմավորումների դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու անձ վիրավորում է ստացել»,- նշված է տեղեկագրում։

     

    Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ միջադեպի հետաքննություն է իրականացնում։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս