22:42:31 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը շարունակում է կեղծ լուրեր տարածել․ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է

    22:50 7 Հունիս 2023

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին․

    «Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

    Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս