07:14:41 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ

    17:52 10 Հունիս 2023

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  շարունակում է հանդիպումները հանրության  տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

    Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների, հանրային խորհրդի անդամների հետ։

    Հանդիպումների ընթացքում Նախագահը մեկնաբանել է մայիսի 23-ի  իր ուղերձի դրույթները, ներկայացրել Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը և ձևակերպել ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված անելիքները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս