20:52:06 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը

    20:38 26 Սեպտեմբեր 2023

    Արցախի քննչական կոմիտեն բնակիչներին հայտնել է, որ զոհվածների չճանաչված դիերի նույնականացման համար հարկավոր է այցելել կառույց՝ ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։

    «Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։

    Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»,- նշված է հաղորդագրությունում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս