19:50:28 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արդարադատության ակադեմիան ամփոփում է 2016-ի գործունեությունը

    09:28 29 Դեկտեմբեր 2016

    Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեվերջյան ամփոփ հաշվետվություն: Ելույթի ընթացքում ռեկտորն ամփոփեց աշխատանքային տարին՝ արձանագրելով արվածն ու ուրվագծելով անելիքները: Իսկ աշխատանքներ կատարվել են ակադեմիայի գործունեության նպատակների ու խնդիրների կենսա­գործ­ման գրեթե բոլոր ուղղություններով: Աշխատանքներն ուղղված են եղել խթանելու ակադե­միայի առաջընթացը, ապահովելու ուսումնական գործընթացի բարելավումն ու զար­գա­ցումը և կրթության որակի բարձրացումը։

    Ռեկտորի խոսքով՝ 2016 թվականին Արդարադատության ակադեմիայում շուրջ 2000 ունկնդիր անցել է մասնագիտական պատրաստում, վերապատրաստում կամ հա­տուկ ուսուցում: Շուրջ 400 դատավոր և դատախազ վերապատրաստվել է հեռաուսուցման դասընթացների շրջանակում: Ակադեմիայի գիտահետազոտական վարչության կողմից  մշակվել են մի շարք նոր առարկայական ծրագրեր: Հաշվետու տարում ակադեմիան ձեռք է բերել նոր գործընկերներ, ստորագրել նոր համաձայնագրեր, հիմք դրել նոր համագործակցությանը:

    Հատկանշական է, որ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի խոսքն ուղղված էր ոչ միայն կատարված աշխատանքներին, այլև զարգացման ուղղությամբ նախանշված անելիքներին: 2017-ի ծրագրերը հավակնոտ են, բայց և իրատեսական: Դրանք վերաբերում են ակադեմիայում կազմակերպվող վերապատրաստումներին (իրավակիրառ պրակ­տի­կային ներ­կայացվող պահանջների միասնականությունն ապահովելու նպա­տա­կով), համագործակցության շրջանակներն ընդլայնելուն, համակարգչային լսարան ստեղծելուն, նոր դասընթացներ ներդնելուն, ինչպես նաև տարածքի բարեկարգմանը, վերանորոգման աշխատանքների իրականացմանը,  անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ, սարքավորումներ ձեռքբերելուն և  այլն:

    Գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ռեկտորը բազմամյա, բարեխիղճ աշխատանքի և ակադեմիայի զարգացման գործում նշանակալի ներդրման համար <<Շնորհակալագրեր>> հանձնեց դասընթացավարներ Դավիթ Ավետիսյանին, Հովհաննես Ղուկասյանին, Վարուժան Աբելյանին և ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Ռոբերտ Փոլադյանին, Գնունի Բալայանին, Ֆլորա Մելքոնյանին, Ալեքսանդր Փիլոսյանին: <<Շնորհակալագրեր>> ստացան նաև դասընթացավարներ Արա Ղազարյանն ու Վահե Ենգիբարյանը աշխատանքային արդյունավետ համագործակցության և ակադեմիայի զարգացման գործում նշանակալի ներդրման համար:

     

    Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս