03:05:09 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել

    23:56 23 Հունվար 2025

    Հունվարի 22-ին Արեգակի վրա հազվագյուտ երևույթ է գրանցվել՝ սև պլազմայի արտանետում, որը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայում և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտում։

    Գիտնականների կարծիքով՝ բռնկումն ուղեկցվել է մեծ քանակությամբ չեզոք ջրածնի արտանետմամբ։ Երեք ժամ շարունակ արեգակնային պսակում նկատվել է պլազմայի սև ամպ:

    Լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը ՏԱՍՍ-ին ասել է, որ այս երևույթը էներգետիկ առումով հզոր չէ և հետաքրքիր է միայն իր անսովորությամբ։ Նա ընդգծել է, որ դա չի ազդել տիեզերական եղանակային պայմանների կանխատեսումների կամ գնահատականների վրա, քանի որ նյութի մեծ մասը վերադարձել է Արեգակ:

    Выброс на Солнце

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ