04:23:55 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմավիրում դիմակավորված անձը մթերային խանութ է թալանել. shamshyan.com

    08:00 8 Օգոստոս 2018

    Այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով ներս է մտել Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 հասցեում գործող մթերային խանութ, որտեղ էլ դանակի սպառնալիքի տակ վաճառողուհուց՝ Արմավիրի բնակիչ, 35-ամյա Մարիաննա Կարապետյանից պահանջել պարանոցի ոսկյա շղթան:

     


    Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

    Խանութ ներխուժած անձը պոկել է շղթան, սակայն այն չի կարողացել տանել, քանի որ այն ընկել է, որից հետո դանակի սպառնալիքի տակ խանութի դրամարկղից հափշտակել է մոտ 250 հազար դրամ։

    Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս