09:56:50 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմեն Չարչյանի՝ կալանավորումը վերացնելու պահանջով, այսօր ակցիա տեղի կունենա դատախազության դիմաց

    08:58 24 Հունիս 2021

    Գլխավոր դատախազության դիմաց այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ  կալանավորումը վերացնելոեւ պահանջով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան»դաշինքը:

    «Երեկ՝ հունիսի 23-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

    «Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։

    Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց»,– ասվում է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս