- Պարեկները գետնին ընկած մի կնոջն օգնել են. ճանապարհին այդ կնոջն ուղեկցող տղամարդը հարվածել է պարեկներից մեկի գլխին. ՔԿ
- Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը (ֆոտո)
- Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք
- Երեք օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 97 դեպք. գրանցվել է 29 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 42 մարդ
- Եթե ձեր խնդիրը իր մեջ չի պարունակում հակառուսականություն, ուրեմն այդ խնդիրը քաղաքակիրթ արեւմուտքին չի մտահոգում
- Խայտառակ վիճակ ա, նոր տեղադրված կանգառասրահների նստարանները ժանգոտած են, քաշեք երաշխիքները. քաղաքապետ
- Թուրքիայում նավթատարները երկրաշարժից չեն վնասվել. Botaş
- Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով
- Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բեռլին
- «Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին». Երեւանի փողոցները մաքրելու համար լրացուցիչ աղ են ներկրում
Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխելու հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան. «Փաստինֆո»
16:28 1 Սեպտեմբեր 2021«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխելու համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա հայտնել է, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը։ Արմեն Չարչյանի առողջական վիճակով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է մուտքագրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու և Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ առաջարկելով 20 մլն դրամ, այս պահին դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ դատական նիստ հրավիրելու վերաբերյալ։ Միջնորդության հիմքում որպես նոր ի հայտ եկած հանգամանք նշվել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը։ Բացի այդ՝ Արմեն Չարչյանն ունի նաև շաքարային դիաբետ, որը Կառավարության 825- Ն որոշման համաձայն՝ անհամատեղելի է կալանքի հետ, հետևաբար, այդ պայմաններում Չարչյանը չի կարող գտնվել անազատության մեջ։
Ալեքսանյանի փոխանցմամբ՝ պատրաստվում է դիմում ներկայացնել նաև «Վարդաշեն» ՔԿՀ վարչակազմին, որպեսզի վերջիններս դիմեն բժշկական հանձնաժողով՝ համապատասխան եզրակացությունը ստանալու համար։
«Եզրակացությունը ստանալուց հետո, եթե այն հաստատի համապատասխան էպիկրիզում առկա տեղեկատվությունը և դրանով ևս մեկ անգամ փաստվի, որ ունենք հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ, դատարանը, բնականաբար, պետք է անհապաղ նիստ հրավիրի և քննարկի խափանման միջոցի փոփոխման հարցը»,- նշեց Ալեքսանյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել էր՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամ։ Մեղադրող դատախազ Մարգարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել գրավ կիրառել դատարանի որոշումը եւ կրկին կալանավորել Չարչյանին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը, ինչից հետո Չարչյանն ինքնակամ ներկայացել էր քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել։
Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո նա օգոստոսի 24-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Նրա մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/, սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։
Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։
Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։ Այժմ քրեական գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում։
Լրահոս
- Պարեկները գետնին ընկած մի կնոջն օգնել են. ճանապարհին այդ կնոջն ուղեկցող տղամարդը հարվածել է պարեկներից մեկի գլխին. ՔԿ 12:45 6 Փետրվար 2023
- Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը (ֆոտո) 12:32 6 Փետրվար 2023
- Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք 12:21 6 Փետրվար 2023
- Երեք օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 97 դեպք. գրանցվել է 29 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 42 մարդ 12:10 6 Փետրվար 2023
- Եթե ձեր խնդիրը իր մեջ չի պարունակում հակառուսականություն, ուրեմն այդ խնդիրը քաղաքակիրթ արեւմուտքին չի մտահոգում 11:57 6 Փետրվար 2023
- Խայտառակ վիճակ ա, նոր տեղադրված կանգառասրահների նստարանները ժանգոտած են, քաշեք երաշխիքները. քաղաքապետ 11:45 6 Փետրվար 2023
- Թուրքիայում նավթատարները երկրաշարժից չեն վնասվել. Botaş 11:32 6 Փետրվար 2023
- Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով 11:20 6 Փետրվար 2023
- Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բեռլին 10:55 6 Փետրվար 2023
- «Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին». Երեւանի փողոցները մաքրելու համար լրացուցիչ աղ են ներկրում 10:42 6 Փետրվար 2023
- Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ 10:15 6 Փետրվար 2023
- Երկրաշարժ` Բավրայի մոտ. այն զգացվել է Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ 10:04 6 Փետրվար 2023
- Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 09:53 6 Փետրվար 2023
- Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ 09:42 6 Փետրվար 2023
- Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար 09:30 6 Փետրվար 2023
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա 09:20 6 Փետրվար 2023
- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 00:00 6 Փետրվար 2023
- Այս շաբաթավերջին շվեյցարական Ալպերում ձնահոսքի հետեւանքով զոհվել է 10 մարդ 23:37 5 Փետրվար 2023
- Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Շիրակի, Սյունիքի, կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում 23:21 5 Փետրվար 2023
- «Ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ». Կադիրովը մեկնաբանել է 26-ամյա եղբորորդուն Չեչնիայի փոխվարչապետ նշանակելը 22:59 5 Փետրվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
11:57 6 Փետրվար 2023 Եթե ձեր խնդիրը իր մեջ չի պարունակում հակառուսականություն, ուրեմն այդ խնդիրը քաղաքակիրթ արեւմուտքին չի մտահոգում Եվրոմիյությունը սպառնացել է Վրաստանի դեմ սանկցիաներ կիրառել, եթե Վրաստանը վերսկսի օդային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։
-
11:20 6 Փետրվար 2023 Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը Կարսում պատասխանել է Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապված հարցին։
-
13:01 5 Փետրվար 2023 Միջին Արեւելքում խաղաղության քառյա՞կ է ձեւավորվում Միջին Արեւելքում խաղաղության քառյա՞կ է ձեւավորվում
Տնտեսություն
-
09:53 6 Փետրվար 2023 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
-
20:23 4 Փետրվար 2023 Արցախում շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական 3 ծրագիր է իրականացվելու Արցախում շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական 3 ծրագիր է իրականացվելու
-
12:39 4 Փետրվար 2023 Արտարժույթների փոխարժեքներն այսօր Արտարժույթների փոխարժեքներն այսօր
Հասարակություն
-
14:45 6 Փետրվար 2023 Քաղաքացին սպառնացել է պայթեցնել Գորիսի ԲԿ-ն․ shamshyan.com Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հունվարի 12-ին Գորիսում տեղի ունեցեած միաջադեպի փաստով։
-
13:57 6 Փետրվար 2023 Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է։
-
13:45 6 Փետրվար 2023 Ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանում, զարգացում, տարածում և հանրահռչակում.Արա Խզմալյան Նախարարի տեղակալի նշմամբ՝ այս նպատակներից էլ ձևավորվել են ժամանակակից արվեստի ոլորտում նախագծի հիմնական ուղղությունները: