17:45:45 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ի՞նչ ներքին գործիքակազմ կա, որը ԿԲ-ն չի օգտագործում գնաճը զսպելու համար․ Արթուր Խաչատրյան

    15:09 27 Հոկտեմբեր 2021

    «Իհարկե գովելի են այն մարդիկ, ոքեր մնացել են ՀՀ-ում  և պայաքրել են ՀՀ-ի համար , այլ ոչ թե օրինակ հանգրվանել են Լոսում։  Մեզ համար շատ զարմանալի էր «Լոսի Քիսոյին» պատվի արժանացնելու հանգամանքը. և նաև իմ համար անհասկանալի է  քաղաքական տուրիզմ եզրույթի ներմուծումը մեր քաղաքական բառարան»,- նման նախաբանով  սկսեց ԱԺ իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հատկանշելով ․

    «Երբ ժամանակին  խոսվում էր թանկացումների մասին , միշտ հղում էր կատարվում մոնոպոլիաներին , սխալ  տնտեսական քաղաքականությանը ․   հիմա էլ խոսում են թանկացումների մասին միանգամից հղում է կատարվում  արտաքին տնտեսական շոկերի  և պատմական գների վրա։  Պետք չէ խնդիրները պայմնավորել  արտաքին գործոններով» ,-ասաց Արթուր Խաչատրյանը։

    Այնուհետև հատկանշելով, որ ԿԲ-ն այնուամենային տնտեսական աճի ՝ իր այլընտրանքային կանխատեսումն է ներկայացնում, պատգամավորը հարցադրեց․

    «Արդյո՞ք  այդ  7 տոկոս  տնտեսական աճն իրատեսական է,  ի՞նչ ներքին գործիքակազմ կա , որը ԿԲ-ն չի օգտագործում  գնաճը զսպելու համար , որ ամեն ինչ չբարդենք մենակ արտաքին աշխարհի վրա  և արդյո՞ք պետական միջամտությունը բավարար է տնտեսական աճ ապահովելու համար»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս