12:40:28 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աշտարակում վերակառուցվող դպրոցում բետոնե պանելը փլուզվել և ընկել է շինարարների վրա

    22:05 17 Սեպտեմբեր 2024

     

    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։   Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում վերակառուցման և շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել է աշխատակիցների վրա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածները Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Ղ․-ն և Հնդկաստանի քաղաքացի Մահմադ Հ․-ն են (տարիքը ճշտվում է)։   

    Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հիվանդանոցում են, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս