11:14:46 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան

    18:17 10 Հունիս 2023

    Օրվա իշխանությունը մեր երկրի համար կարևորագույն հարցերով 2021-ին հանդես է եկել մի տեսակետով և հիմա իրականացնում է լրիվ հակառակ քաղաքականությունը: Դրանով իսկ իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

    «1. Խոստացվել էր Արցախի ինքնորոշման իրավունքի հարցի պաշտպանություն՝ բացառելով Ադրբեջանի կազմում հայտնվելը: 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած իշխանությունը որդեգրել է Արցախն Ադրբեջանինն է քաղաքականությունը՝ դրանով իսկ հնարավորություն տալով թշնամուն շրջափակել Արցախը և սպառնալ Հայաստանի գոյությանը:

    1. Բացառվել էր Հայաստանի տարածքաների հանձնումը: Հիմա առնվազն չեն բացառում Հայաստանի գյուղերի ու ճանապարհների հանձնում Ադրբեջանին, ինչը վերջինիս ախորժակը բարձրացրել է մինչև «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է» մակարդակի:
    2. Խոստացվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացում, սակայն վարվում է ճիշտ հակառակ քաղաքականություն, ինչը լրջագույն սպառնալիք է մեր անվտանգությանը:

    Ահա այս երեք ռազմավարական հարցերում տեղի է ունեցել մեծ խաբեություն (մյուս մանր ու միջին ստերը դեռ մի կողմ դրած): Սա նշանակում է, որ ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, որն ապօրինաբար հանդես է գալիս ժողովրդի ու պետության անունից: Սրա քաղաքական կապիտալիզացիան պետք է դրսևորվի իշխանափոխության ձևով:

    Որքան էլ որ առաջին հայացքից պարզունակ թվա, իշխանափոխության աղբյուրը պետք է լինի ժողովուրդն իր հավաքական կամքով: Զուտ վերնախավային գործընթացով հնարավոր չէ լուծել ոչ լեգիտիմության խնդիրը: Ուստի՝ պետք է գնալ տնից տուն, բակից բակ, շփվել հանրության տարբեր շերտերի հետ, բացատրել իրականությունը, լսել մարդկանց կարծիքները՝ այն հստակ գիտակցությամբ, որ նոր իշխանության լեգիտիմությունը պետք է ստանալ ժողովրդից: «Մայր Հայաստան» շարժումն առաջնորդվում է այդ սկզբունքով ու աշխատում է այդ տրամաբանությամբ»,-գրել է Թևասնյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս