- Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
- Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին
- Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է
- Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
- Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am
- 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Արցախցի Մարիամի նամակը՝ դստերը
- Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին
- «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի
- Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
Ավարտական փուլին են մոտենում Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
12:07 5 Մայիս 2018Երևանի շրջանցիկ ճանապարհի մի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի շինարարությունը թևակոխում է ավարտական փուլ: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով:
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում ընթացքի մեջ է նաև շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհահատվածի կառուցումը, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ՝ Չաուշ - Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի 4՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:
Լրահոս
- Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն 12:34 2 Հոկտեմբեր 2023
- Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել 12:23 2 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին 12:11 2 Հոկտեմբեր 2023
- Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է 11:59 2 Հոկտեմբեր 2023
- Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը 11:50 2 Հոկտեմբեր 2023
- Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am 11:40 2 Հոկտեմբեր 2023
- 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Արցախցի Մարիամի նամակը՝ դստերը 11:29 2 Հոկտեմբեր 2023
- Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին 11:18 2 Հոկտեմբեր 2023
- «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի 11:07 2 Հոկտեմբեր 2023
- Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին 10:56 2 Հոկտեմբեր 2023
- Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին 10:45 2 Հոկտեմբեր 2023
- Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը. Շարմազանով 10:33 2 Հոկտեմբեր 2023
- Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի․ Shamshyan.com 10:22 2 Հոկտեմբեր 2023
- Երևանում, Արարատում և Սյունիքում լույս չի լինի 10:09 2 Հոկտեմբեր 2023
- Արցախահայության վերաբնակեցման համար ՀՀ-ին տրված գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն 09:58 2 Հոկտեմբեր 2023
- Իսպանիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ անհետ կորել է 09:47 2 Հոկտեմբեր 2023
- Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը․ կա տուժած 09:35 2 Հոկտեմբեր 2023
- Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ 09:23 2 Հոկտեմբեր 2023
- Արցախի 3 նախկին նախագահները, կառավարության մեծ մասը վերադարձել են Հայաստան 09:11 2 Հոկտեմբեր 2023
- Այսօրվանից Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է՝ օրական 8 ժամով 09:00 2 Հոկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
12:11 2 Հոկտեմբեր 2023 Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին
-
16:15 30 Սեպտեմբեր 2023 Արցախից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն Արցախից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն
-
12:47 30 Սեպտեմբեր 2023 Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Միջազգային լուրեր
-
12:23 2 Հոկտեմբեր 2023 Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել
-
09:47 2 Հոկտեմբեր 2023 Իսպանիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ անհետ կորել է Իսպանիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ անհետ կորել է
-
23:59 1 Հոկտեմբեր 2023 Անկարայում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ՔԲԿ-ն Անկարայում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ՔԲԿ-ն
Տնտեսություն
-
16:29 2 Հոկտեմբեր 2023 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին
-
11:50 2 Հոկտեմբեր 2023 Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
-
11:07 2 Հոկտեմբեր 2023 «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի