15:37:30 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականներ ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող երկկուսակցական բանաձեւ

    05:23 2 Հոկտեմբեր 2020

    Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականներ ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող  եւ այս հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը քննադատող երկկուսակցական բանաձեւ։

    Բանաձեւը ներկայացրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա նահանգ), Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը եւ եւս 32 օրենսդիրներ։

    Բանաձեւը Ադրբեջանին դատապարտում է ռազմական գործողությունների հրահրման համար։ Կոնգրեսականները կոչ են արել՝ դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանության եւ ապակայունացնող գործողությունների» պատճառով եւ մեջբերում են արել The Guardian-ի տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումը կարող է լինել «կազմակերպված ռազմական գործողության մասը»։

    Օրենսդիրների բանաձեւը համահունչ է երկու կողմերին հղած միջազգային հանրության կոչերին հրադադարը պահպանելու եւ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու մասին։

    Նրանք նաեւ դատապարտում են ռազմական գործողություններին Թուրքիայի միջամտությունը։

     
     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս