03:02:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգնման համար. Չալաբյան

    14:05 28 Սեպտեմբեր 2023

    Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    «Այսօր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ։ Քանի որ այն արվել է ուժի պարտադրանքով, մեր բազմահազար հայրենակիցների կյանքին անմիջական մահացու սպառնալիքի պայմաններում, այն այդքանով իսկ ապօրինի է և իրավական ուժ չի կարող ունենալ։
     

    Համապատասխանաբար, ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգնման համար, եթե նույնիսկ դա տասնամյակներ տևի։ Աստված պահապան Արցախին և նրա հերոսական ժողովրդին»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս