21:12:58 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. Աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան

    11:37 27 Մարտ 2023

    Գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի սկզբում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ մյուս փոխքաղաքապետերի հետ որոշակի աշխատանքի բաժանում են արել:

    «Դեռեւս նախորդ տարվանից սկսած Մալբրի համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքը էականորեն բավարարվել է: Մենք անցել ենք հաջորդ փուլին՝ ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ, որը մեզ թույլ է տալու երնածրագրերով, ենթաբաժիններով, ժամկետներով հետեւել ամեն անհատական ծրագրին եւ պարոն Մաչյանը հիմնական պատասխանատուն է լինելու:

     

    Եվս մեկ նորամուծություն, որն իրականացնելու ենք, դա լինելու է այն, որ նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: Այն նախագծերը, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին»,-ասաց Ավինյանը:

    Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետի պարտականություններն այս պահին կատարում է առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս