10:37:52 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բոլոր քոլիկները վերացնել. Ավինյանը հանձնարարական տվեց

    11:20 26 Փետրվար 2024

    Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող 26 հա տարածքը կկանաչապատվի, այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

    «Տասնամյակներով Երևանում կորցրել ենք ահռելի ծավալով կանաչապատ տարածք։ Տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների հաշվին անկանոն կառուցապատմանը։

    Արդեն 1-2 տարի է, որ վերջ է տրվում այդ տրամաբանությանը։ Երևանից, մասնավորապես՝ կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով նշված հատվածում  բոլոր քոլիկները վերացնել։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս