08:16:51 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավստրալիան մեկ տարով կսահմանափակի ածխի եւ գազի գները

    21:31 9 Դեկտեմբեր 2022

    Ավստրալիան մեկ տարով կսահմանափակի ածխի եւ գազի գները՝ տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար կոմունալ վճարումները նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, հաղորդում է Reuters-ը։

    Նրա խոսքով՝ գազի գինը մեկ գիգաջոուլի համար կսահմանափակվի 12 ավստրալական դոլարի սահմանում,  իսկ ածխի դեպքում՝ մեկ տոննայի համար սահմանը կլինի 125 ավստրալական դոլար։

     

    «Արտակարգ ժամանակները պահանջում են արտակարգ միջոցներ եւ մենք գիտենք, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո մենք տեսնում ենք էներգակիրների  համաշխարհային գների զգալի աճ», - ասել է Ալբանեզեն:

    Կառավարությունը նույնպես համաձայնել է 2023 թվականի երկրորդ եռամսյակից սկսած տնային տնտեսություններին եւ փոքր բիզնեսին մինչեւ  1,5 միլիարդ ավստրալիական դոլարի օգնություն տրամադրել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս