05:09:23 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

    23:22 7 Դեկտեմբեր 2024

    Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «UAZ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ` Ն. Ա., ծնված 2009 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը։

    Փրկարարները վարորդին պատգարակով մոտ 70 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային.տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս