- ԱՄՆ բանտում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչը
- Ջոնսոնն անսպասելիորեն հրաժարվել է պատգամավորի իր լիազորություններից
- Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
- Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին
- Ալժիրի նախագահը կայցելի Ռուսաստան
- Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը
- Ազգի հարցերը նաեւ եկեղեցու հարցերն են. Արամ Ա Կաթողիկոս
- Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուները․ Shamshyan.com
- Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ հունիսի 16-ին կխաղա Ուելսի ընտրանու հետ
Ադրբեջանի մեջքին կանգնած է Արեւմուտքը, իսկ Փաշինյանն այդ նավի մեջ է. Նահապետյան
21:07 20 Մարտ 2023Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնություն տվել է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, հիմա գործընթաց է գնում, եւ Արեւմուտքի նոր էմիսար Ռասմուսենն էլ ասաց, որ ԼՂ բնակիչների անվտանգությունն ու իրավունքներն են պաշտպանելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Արցախը դրան համաձայն չի, Հայաստանի ժողովուրդը համաձայն չի, Ռուսաստանն ու Իրանը համաձայն չեն, էլ չեմ ասում Չինաստանը, որի ռազմավարական ծրագրերի մեջ չի մտնում, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Որովհետեւ այդ դեպքում Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանում չի լինելու:
Ադրբեջանը որեւէ բան հաշվի չառնելով գնում է իր ճանապարհով, որովհետեւ իր մեջքին կանգնած է Արեւմուտքը, որին պետք է Զանգեզուրի միջանցք, պետք է Թուրան, պետք է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ, Իրանի դեմ ռազմական գործողություններ: Հիմա Փաշինյանն այդ նավի մեջ է, փորձում է խուսանավել, քաղաքական կապիկություններ է անում, որ իբր այլընտրանք չկա: Անվտանգություն ինքը չի ապահովում: Նա ասաց, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների է պատրաստվում, ես դա չեմ բացառում, որ այդ գործողությունները կարող են լինել, բայց այդ դեպքում տարածաշրջանն ուղղակի պայթելու է»,-ասաց ռազմական փորձագետը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը մի քանի ուղղություններով կարող է ճեղքում անել, մեկը Վարդենիս-Ջերմուկ ուղղությամբ, հարավից Վայքից, Գորիս-Սիսիան հատվածից նաեւ Մեղրիից. «Եվ որպեսզի մեր ժողովրդին ասեն՝ ոչ մի բան չկա, Սուրեն Պապիկյանը գնում ֆուտբոլի խաղ է նայում: Մեր ժողովուրդը տեսնում է, որ կուտակումները կան, Իրանի ղեկավարությունն է դրա հետ կապված կոշտ կեցվածք դրսեւորում, իրանական ինքնաթիռ է թռչում Արաքսի հովտով, ամբողջ սահմանի երկայնքով: Սա որոշակի առումով ուժի ցուցադրություն է:
Ալիեւն ասում է՝ եթե Հայաստանը չի ստորագրում, որ Արցախն Ադրբեջանի կազմում է եւ «Զանգեզուրի միջանց» չի տալիս, ապա ես կռիվ եմ անում: Ադրբեջանը չի կարող լայնածավալ պատերազմ սկսել եւ մտնել շրջաններ վերցնել, թեեւ չեմ բացառում նաեւ այդ տարբերակը:
Հիմա նրա նպատակն է ուժի սպառնալիքով Հայաստանից կորզել համաձայնություն: Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանը պատերազմ է ուզում, բայց ուզածը սա-սա է, հիմա ի՞նչ անենք, կռվով տա՞նք, թե՞ առանց կռվի: Եղբայր, 2,5 տարի պատերազմից անցել է, բանակդ ինչո՞ւ պատրաստ չի»,-ասաց Նահապետյանը:
Ըստ նրա, աայս պահին աղետի դեմն առնելու լուծումը կա. «Լուծումը հետեւյալն է. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ ղեկավարությունը, նախկին գլխավոր քարտուղար Զասը այստեղ ասաց, որ ավելացնում են ռազմական համագործակցությունը, ռազմական տեխնիկա, զենք, զինամթերք, դիտորդներ: Դիտորդներից հետո թող Հայաստանն ասեր՝ դիտորդները քիչ է, բերեք խաղաղապահ ուժեր սահմանի երկայնքով, զորավարժություններ: Ու այդ զորավարժություններին կարող է մի քանի տասնյակ հազար մարդ գա եւ ամսից ավելի զորավարժություն անի:
Իսկ Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից: ՀԱՊ-ն ասում է՝ մենք այստեղ ենք, ռուսներն ասում են՝ մենք այստեղ ենք, արի ստորագրի, Փաշինյան: Ինչի՞ չի ստորագրում, չի ստորագրում, որ ասի անպատրաստ ենք, անվտանգությունը չենք կարող երաշխավորել, ուրեմն պետք է զիջենք: Հիմա ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանի՞ց, թե՞ Հայաստանն է դադարեցնում իր գործունեությունը ՀԱՊԿ-ի հետ:
Նիկոլ Փաշինյանն անվտանգային ճրտարապետություն է փոխում: Իսկ այդ փոփոխության հետեւանքները մենք տեսել ենք Ուկրաինայում»,-ասաց փորձագետը:
Լրահոս
- ԱՄՆ բանտում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչը 23:59 10 Հունիս 2023
- Ջոնսոնն անսպասելիորեն հրաժարվել է պատգամավորի իր լիազորություններից 23:47 10 Հունիս 2023
- Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ 23:26 10 Հունիս 2023
- Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին 23:00 10 Հունիս 2023
- Ալժիրի նախագահը կայցելի Ռուսաստան 22:14 10 Հունիս 2023
- Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան 21:49 10 Հունիս 2023
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը 21:11 10 Հունիս 2023
- Ազգի հարցերը նաեւ եկեղեցու հարցերն են. Արամ Ա Կաթողիկոս 20:53 10 Հունիս 2023
- Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուները․ Shamshyan.com 20:29 10 Հունիս 2023
- Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ հունիսի 16-ին կխաղա Ուելսի ընտրանու հետ 20:17 10 Հունիս 2023
- Հետախուզվողին հայտնաբերել են Իջևան-Երևան ճանապարհին 20:06 10 Հունիս 2023
- Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան 19:53 10 Հունիս 2023
- Վարորդները փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել 19:42 10 Հունիս 2023
- Ղազախստանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի 19:31 10 Հունիս 2023
- Վատիկանը մանրամասներ է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակի մասին 19:17 10 Հունիս 2023
- ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև 19:05 10 Հունիս 2023
- Փաշինյանն անշարժ կամ շարժական գույք, թանկարժեք իր չունի․ նա հայտարարագիր է ներկայացրել 18:44 10 Հունիս 2023
- «Այս իշխանությունը, որը հայտարարել էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, վերացրել է այդ կանոնը»․ Արսեն Բաբայանը տուգանքի նոր մեթոդի մասին է հայտնում 18:29 10 Հունիս 2023
- Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան 18:17 10 Հունիս 2023
- Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում ոչխարներ են խուզել․ ներկա էր նաև Վահան Քերոբյանը 18:03 10 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:00 10 Հունիս 2023 Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին
-
21:49 10 Հունիս 2023 Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան
-
21:11 10 Հունիս 2023 Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը
Քաղաքականություն
-
23:26 10 Հունիս 2023 Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
-
19:53 10 Հունիս 2023 Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան
-
19:05 10 Հունիս 2023 ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև