18:40:06 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին․ Ռուբեն Մելիքյան

    12:41 15 Հունիս 2024

    Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին, կարող է 1-2-ի մասով թիվն այլ լինել, քանի որ հնարավոր է՝ նույն մարդու մասով մեկից ավելի ահազանգ է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

    Մելիքյանի խոսքով՝ ինքն ուղևորվում է ՔԿ կենտրոնական մասնաշենք, քանի որ առավոտյան ՀՀ տարբեր բնակավայրերից տեղեկություններ են ստացվել, որ մարդկանց ձերբակալում ու բերում են ՔԿ։

    Իրավապաշտպանը շեշտեց, որ մարդկանց ձերբակալել են Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։

    Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա Մելիքյանը նշեց, որ ոստիկանների վերաբերյալ որևէ գործողություն չի կատարվում․ «Նրանց հավանաբար պարգևատրում են, պաշտոններն են բարձրացնում»։

    Հիշեցնենք, որ ձերբակալությունների զանգվածային ալիքի մասին Մելիքյանը հայտնել էր ավելի վաղ՝ նշելով, որ ձերբակալություններ են տեղի ունեցել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում և Երևանում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս