16:01:20 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր երեխայի միջազգային օրն է

    10:12 20 Նոյեմբեր 2012

    Նոյեմբերի 20-ին նշվում է երեխայի միջազգային օրը: Տոնի հիմնադիրը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան է, որը 1954թ. խորհուրդ տվեց բոլոր երկրներին կիրառել երեխայի միջազգային օրը նշելու արարողությունը: Գլխավոր Ասամբլեան առաջարկել է պետություններին նշել երեխայի օրը ցանկացած մի օր, որը նրանք նպատակահարմար կհամարեն: Նոյեմբերի 20-ը նշվում է որպես այն օրը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1959թ. ընդունեց երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989-ին՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:

    Աշխարհի տարբեր երկրներում այս օրը կազմակերպվում են ակցիաներ, որոնցից ստացված հասույթը փոխանցվում է երեխաների բարեգործական ֆոնդերին, հիվանդանոցներին և մանկատներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս