07:09:38 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծնդյան օրն է

    05:14 1 Փետրվար 2018

    Հովհաննես Մաթևոսի Քաջազնունի (Տեր-Հովհաննիսյան) (Փետրվարի 1, 1868, Ախալցխա – 1938, Երևան), հայ ականավոր քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ։ Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի, իսկ այնուհետև նաև Հայաստանի ճարտարապետության վրա։

    Հասարակական և քաղաքական գործունեություն

    1905 – 1906 թթ. կովկասյան թաթարների կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ։ 1906 թ. սկսած նա ակտիվորեն ներգրավվում է հասարակական և քաղաքական գործունեության մեջ։ Նույն տարին մեկնել է Նիցցա քաղաք՝ կապվելու Ալեքսանդր Մանթաշյանցի հետ՝ խնդրելու աջակցել կուսակցությանը[2]։ ՀՅԴ կարգադրությամբ նա 1908-ին մեկնում է Բաքու ու Կոնստանդնուպոլիս։ 1909 թ. ձերբակալվում է հակադաշնակցական հայտնի գործի շրջանակներում։ Ազատ է արձակվում 10000 ռուբլի գրավի դիմաց։ 1911-ին ստիպված մեկնում է երկրից՝ խուսափելու համար, որ նրան կանչեն Սանկտ-Պետերբուրգ՝ վկայություն տալու Դաշնակցության դեմ դատավարությում։ Ապրում է Ֆրանսիայում, Բելգիայումու Վան քաղաքում։ 1914-ին նա վերադառնում է Կովկաս։ 1917 թ. Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային Խորհրդի անդամ։ 1918 թ. փետրվարին ընտրվում է Անդրկովկասյան սեյմի անդամ։ Քաջազնունին եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր Տրապիզոնի ու Բաթումի հաշտության կոնֆերանսներին։ Ալեքսանդր Խատիսյանի հետ մեկտեղ՝ ստորագրել է Բաթումի պայմանագիրը՝ հայկական պատվիրակության անունից[2]։ Հայաստանի առաջին հանրապետություն Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացնում է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս