02:04:52 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը դրական ազդեցություն ունեցավ Արաբական աշխարհի վրա․ Բահրեյնի թագավոր

    22:19 23 Մայիս 2024

    Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը դրական է ազդել   Արաբական երկրներում տիրող իրավիճակի վրա, հայտարարել է Ռուսաստանում գտնվող Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան։

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Բահրեյնի թագավորը շնորհավորել է նրան՝ վերընտրվելու կապակցությամբ ու նշել․

    «Այդ հաղթանակը վկայում է ձեր իմաստուն քաղաքականության մասին և դրական ազդեցություն ունի ոչ միայն ձեր երկրի, այլև Արաբական աշխարհում իրավիճակի վրա»։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս