15:37:13 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը Baku TV-ով ՀՀ-ն ամբողջությամբ ներկայացրել է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով (Տեսանյութ)

    20:39 1 Հոկտեմբեր 2023

    Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ: Այդ մասին ասվում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի էջում։

    Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է` իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:

    Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայկական պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը` ժխտելով դրա գոյությունը:

    «Ի գիտություն ադրբեջանական իշխանությանն հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայցնել, չի՛ հաջողվեկու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները», - նշված է նախկին ՄԻՊ-ի հայտարարությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս