07:50:17 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

    15:29 16 Հունվար 2025

    Հունվարի 16-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Հ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Բ., ծնված  1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:

    Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս