03:34:47 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

    22:03 4 Դեկտեմբեր 2024

    ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ, տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից:  

    «Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության արդի հարցերը, ինչպես նաև թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-նշված է հայտարարության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս