16:37:42 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

    18:51 21 Մայիս 2024

    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին:

    Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

    Ջեյհուն Բայրամովը նաև նշել է Աբդոլլահյանի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և տարաձայնություններ առաջացնող հարցերի լուծման գործում։

    Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս