16:54:05 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԲԴԽ–ն նկատողություն է հայտարարել դատավոր Կարինե Բաղդասարյանին

    17:10 6 Հուլիս 2021

    Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ եւ նկատողություն հայտարարել նրան: Այս մասին տեղեկացնում է NEWS.am–ը։

    Նշենք, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի կողմից 11.02.2021 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը։ Նախարարի 16.03.2021 թվականի թիվ 19-Ա որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ նաեւ Դատարան) դատավոր Կարինե Բաղդասարյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

    Նախարարի 17.05.2021 թվականի N-38-Ա որոշմամբ միջնորդություն էր ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս