06:39:18 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Beeline-ը և «Սիվիլ Արտ»-ն ամփոփում են «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի արդյունքները

    12:48 7 Օգոստոս 2017

    Beeline-ի աջակցությամբ կայացած «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ընթացքում տեղի են ունեցել տասնյակից ավելի երգերի պրեմիերաներ: «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության «Հուսո առագաստ» երգի փառատոնն այս տարի տեղի ունեցավ  հուլիսի 14-16-ը Սևանի «Վիշապ» լողափում:

     

    Երիտասարդ երգահաններից բացի՝  նոր ստեղծագործություններ ներկայացրին հայտնի բարդեր Ռուբեն Հախվերդյանն ու Արմեն Ադամյանը:

     

    Շուրջ 100 մասնակիցներից 10-ը սկսնակ հեղինակային կատարողներ էին: Սակայն այդ պատասխանատու պահին նրանք միայնակ չէին. յուրաքանչյուր մասնակցի հետ անցկացվում էին  վարպետության դասեր  փորձառու բարդերի ղեկավարությամբ:

     

    Բացի այդ, այս տարի առաջին անգամ հայ հեղինակներից բացի Սևանի ափին հանդես եկան բարդեր Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից, ինչը թույլ տվեց հայ հանդիսատեսին և բարդերին ևս մեկ անգամ վայելել արտասահմանյան բարդը:  

     

    «Շատ հաճելի է տեսնել և մասնակից լինել երիտասարդների զարգացմանն ու մասնագիտական կայացմանը: Արվեստն այն ոլորտներից է, որը մեր բոլորի կյանքը դարձնում է ավելի լավը, և Beeline-ը հպարտ է իր աջակցությունը տրամադրել նման հրաշալի նախաձեռնությանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

     

    «Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ ունեինք Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց նաև այս տարի։ Այնպես որ փառատոնը լիովին հաջողված է 2017 թվականին ևս։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, գործընկերներին, առանձնապես՝ Հայաստանում Beeline-ին՝  փառատոնի գլխավոր հովանավորին,  մեզ մշտապես սատարելու և մեր կողքին լինելու համար», - նշեց «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

     

    Նշենք, որ փառատոնի եզրափակիչ փուլի համերգին ներկա էր 150-ից ավելի հանդիսատես, այդ թվում և Գյումրու ու Վանաձորի մանկատների սաներ։

     

    Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս