18:16:55 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ մարմնամարզուհին ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից

    18:53 18 Հունիս 2024

    Հայ մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից։ Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ին։

    Սիլվա Սարգսյանը բացատրել է, որ իր մերժման պատճառը մրցույթի գլխավոր դատավորի պաշտոնում ադրբեջանցու նշանակումն էր, ինչն առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունը։

    Նշվում է, որ Հայաստանը շարունակում է իր մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի խաղերին այլ մարզաձևերում։

    ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն ընթանում են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։

    Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև, որոնց մրցումները կանցկացվեն Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 387 հավաքածու:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս