16:04:03 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաստն արձանագրենք, որ այստեղ չի, միգուցե դրսից թելադրել են՝ Սարդարապատ չգնաս. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

    10:20 28 Մայիս 2024

    Փաստն արձանագրենք, որ նա այստեղ չի, անցնենք առաջ. Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի այցելել հերոսմարտի հուշահամալիր, ինչպես ամեն տարի է եղել։

    «Ինձ հետաքրքիր չի, մենք եկել ենք, ուխտագնացություն է մեզ համար»,-ասաց նա։

    Հարցին, թե Փաշինյանը չի նշել իր այցի մասին, ինչո՞վ պայմանավորված կլինի՝ Սրբազանը պատասխանեց. «Երկու պատճառ կա, որ նա այլևս որևէ կապ չունի մեր երկրի հետ, խորհրդանիշների հետ, արդեն վերջարկել է իրական և պատմական Հայաստանի աբսուրդը, սա երևի պատմական Հայաստանն է, իրականի հետ կապ չունի»։ Նա հավելեց, թե երկրորդ պատճառը, գուցե, այն է, որ միգուցե դրսից թելադրել են, որ չգա։

    «Այս սահմանից հետո երկիր կա»,-ասաց նա՝ Թուրքիային մատնացույց անելով։

    Դիտարկմանը, թե չի եկել, գուցե սադրանքների՞ց խուսափելու համար՝ Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Մենք երբևէ որևէ մեկին սադրե՞լ ենք ինչ-որ բան, եկել ենք ուխտագնացության»։

    Իսկ եթե հանդիպեր Փաշինյանին ի՞նչ կասեր՝ Սրբազանն ասաց. «Կհարցնեի, թե ինչի՞ է եկել»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս