20:29:01 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում, Աշոցքում, Ամասիայում բուք է

    20:19 13 Դեկտեմբեր 2024

    «Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 20։00-ի դրությամբ Գորիսի, Գուգարքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Ստեփանավանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում։

    Սպիտակից դեպի Ծիլքար ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ հակառակ ուղղությամբ՝ անցանելի։

    Արթիկի, Սիսիանի, Կապանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

    Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։

    Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում և Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

    Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։

    Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս