04:05:16 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

    12:03 14 Դեկտեմբեր 2024

    Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:

    Տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգան 109 կգ քաշայիններ Պետրոս Պետրոսյանը (մեկնարկը՝ 14։00-ին), և Գարիկ Կարապետյանը (մեկնարկը՝ 18։30-ին)։

    Կանանց պայքարում ընթացիկ առաջնությունում մեր վերջին ներկայացուցիչը կլինի 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը (մեկնարկը՝ 21։00-ին)։

    Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր, մեկ փոքր բրոնզ էլ նվաճել է 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս