20:37:45 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծանրամարտի ԵԱ երիտասարդների և պատանիների պայքարում Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ

    19:02 3 Նոյեմբեր 2024

    Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց պատանեկան թիմերի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան +87 կգ քաշային մինչև 23 տարեկան տղաները:

     

    Պատանիների գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մովսիսյանը պոկեց 158 կգ և հրեց 201 կգ: Երկամարտի 359 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:

    Աղջիկների Մ23 տարեկանների պայքարին մասնակցում էր միայն 4 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչ Մերի Թովմասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 98, իսկ հրումում` 122 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով Թովմասյանը նվաճեց երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս