11:48:40 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Caviar ապրանքանիշը ներկայացրել է ոսկե Samsung Galaxy S23 Ultra-ն` 3,6 մլն ռուբլի արժողությամբ

    01:00 7 Փետրվար 2023

    Ռուսական Caviar ապրանքանիշը, որը զբաղվում է տարբեր սարքերի լյուքս դասի հարդարմամբ, ներկայացրել է սմարթֆոնների նոր հավաքածու՝ հիմնված Samsung Galaxy S23 նոր շարքի վրա։ «Նոր սերնդի շքեղություն» կարգախոսով հավաքածուն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում։

    Ներկայացված ամենաթանկ սարքը Samsung Galaxy S23 Ultra Pure Gold-ն է։ Այն ատրաստված է 18 կարատանոց թանկարժեք մետաղից և զարդարված նուրբ ռելիեֆային նախշերով. 8 շողշողացող բնական ադամանդները սմարթֆոնին տալիս են զարդի ճոխություն: Նման գաջեթի արժեքը 256 ԳԲ կոնֆիգուրացիայով կազմել է 3,6 մլն ռուբլի։

    Բացի այդ, Caviar-ը ներկայացրել է մոդելներ  Metropolis, Rage, Bird of Paradise, Blade, Skull և Firebird շարքերից՝ յուրաքանչյուրը յուրահատուկ դիզայնով: Դրանցից ամենաբյուջետային մոդելը գնորդին կարժենա 394 000 ռուբլի։


    Metropolis, 1/15Rage, 1/15Samsung Galaxy S23/S23+/Ultra Bird of ParadiseSamsung Galaxy S23/S23+/Ultra Pure GoldSamsung Galaxy S23/S23+/Ultra BladeSamsung Galaxy S23/S23+/Ultra SkullSamsung Galaxy S23/S23+/Ultra Firebird

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս