18:07:09 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

    15:28 25 Ապրիլ 2024

    Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքում: Միջոցառմանը մասնակցել է նաև Լեերի քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Քլաուս Պիտեր Հորսթի գլխավորությամբ:

    437178916_1108411363765162_6992372817206813113_n.jpg (314 KB)

    Միջոցառման մասնակիցները  ծաղիկներ են խոնարհել Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

    439218247_1749276338928333_6798668352806906280_n.jpg (104 KB)

    Խաչքարը տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին ՝ Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներ Ալբերտ և Սամվել Թովմասյանների նախաձեռնությամբ: Լեերի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել հայկական խաչքարը ներառել պատմական հուշարձանների ցանկում՝ պետական հոգածության ներքո:

    434921500_2583563488490796_1189965050800865145_n.jpg (177 KB)

    Հայոց ցեղասպանության տարելիցին  նվիրված հիշատակի միջոցառմանը ներկա են եղել նաև գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ, Լեերի նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, որն էլ ստորագրել էր հայկական հուշաքարը Գերմանիայում տեղադրելու որոշումը:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս