10:25:01 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Չարիքի իշխանությունը հետևողականորեն իրագործում է «ՀՀ-ն՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը». Մելիքյան

    16:48 23 Հունիս 2024

    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Չարիքի իշխանությունը հետևողականորեն քանդում է հայկականության հիմքերը՝ իրագործելով «Հայաստան՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը։

    Ինչու՞ է այն առաջ մղվում դեռևս անխափան։

    Պատճառները շատ են՝ քաղաքական, աշխարհքաղաքական, բարոյական, տնտեսական, իրավական, ես շատ իմանամ՝ ինչական։

    Բայց ամենակարևոր պատճառը, թերևս, գաղափարականն է – մեզ դեռևս չի հաջողվում «հայկականությունը» ձևակերպել որպես անցյալի հենքի վրա ապագային միտված կուռ ու գրավիչ, ուժ տվող, լույս տվող գաղափարախոսություն։ Ապագային միտված։

    Հայկականությունը պետք է լինի ոչ թե մոխիր պաշտելու, այլ կրակ ու լույս փոխանցելու մասին։ Առաջին հերթին՝ ապագայի մասին։ Այդպե՞ս է։ Դեռ ոչ։ Դեռ այդպես չէ»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս