03:03:58 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ChatGPT-ի աշխատանքում զանգվածային խափանում է առաջացել

    17:24 23 Հունվար 2025

    Տարբեր երկրների օգտատերերը հայտնել են ամերիկյան OpenAI ընկերության մշակած արհեստական բանականության տեխնոլոգիայի հիման վրա աշխատող ChatGPT չաթբոտի հետ կապված խնդիրների մասին։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին են վկայում Downdetector պորտալի տվյալները։

    Բողոքների մեծ մասը ստացվել է Մեծ Բրիտանիայից (ավելի քան 6,3 հազար) օգտատերերից։ Չաթբոտի հետ կապված խնդիրներ են գրանցվել նաև Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

     

    Բացի այդ, հաղորդվում է ընկերության կայքի հետ կապված խնդիրների մասին:

    OpenAI-ը ներկայացրել է ChatGPT ծառայությունը 2022 թվականին: Չաթբոտը կարող է ինտերակտիվ կերպով շփվել օգտատերերի հետ, պատասխանել հարցերին, ընդունել իր սխալները, վիճարկել սխալ ենթադրությունները և մերժել անհամապատասխան հարցումները: Ծառայության հնարավորությունները գրավել են լայն հասարակության ուշադրությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս