12:40:05 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չինական Huawei-ն Apple-ից առաջ Է անցել աշխարհում սմարթֆոնների վաճառքների ծավալով

    11:49 1 Օգոստոս 2018

    Չինական Huawei Technologies-ն առաջ Է անցել Apple-իռ եւ 2018 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում երկրորդ ընկերությունը դարձել Samsung Electronics-ից հետո: Այդ մասին վկայում են Canalys վերլուծական ֆիրմայի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

    Երկրորդ եռամսյակում Huawei-ը վաճառել Է 54 մլն հեռախոս, ինչը 41 տոկոսով ավելի Է անցյալ տարվա արդյունքից: Ընկերությունը նման արդյունքի հասել Է հիմնականում Huawei P20 ֆլագմանական սմարթֆոնի ժողովրդականության հաշվին: Մյուս պատճառը դարձել Է ընկերության ռազմավարության փոփոխությունը եւ արտաքին շուկաներ նրա վերակողմնորոշումը:

    «Ընկերությունը… կենտրոնացել Է մեծ ծավալների վաճառքների հաշվին ցածր գնային սեգմենտում աճի վրա: Honor-ը, որը երկար ժամանակ ընկերության հիմնական բրենդն Էր Չինաստանում, բայց քիչ Էր ներկայացված արտաքին շուկայում, այժմ հանգուցային օղակ Է դարձել այս ռազմավարության մեջ»,-նշում են Canalys-ի վերլուծաբանները: Huawei-ի վաճառքներում Honor-ի մոդելների բաժինը երկրորդ եռամսյակում մեկ տարի առաջվա 24 տոկոսից աճել Է մինչեւ 36 տոկոս: Ընկերությունը Honor-ի մոտավորապես 4 մլն մոդել Է վաճառել արտաքին շուկաներում՝ նախորդ տարվա համեմատությամբ 150 տոկոսով ավելի:

    Այս սարքերի վաճառքների աճ Է նշվում հատկապես Ռուսաստանում, Հնդկաստանում եւ Արեւելյան Եվրոպայում: Samsung Electronics-ը 2018 թվականի երկրորդ եռամսյակում վաճառել Է 73 մլն հեռախոս, ինչը 8 տոկոսով պակաս Է, քան 2017 թվականին: Apple-ն իջել Է երրորդ հորիզոնական՝ երկրորդ եռամսյակում վաճառելով 41 մլն սմարթֆոն (տարեկան աճը՝ 1 տոկոս), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս