17:59:48 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նման ճղճիմ քայլերով չեն կարող սասանել իշխանության դեմ պայքարի մեր միասնական կամքը․ Գերասիմ Վարդանյան

    22:18 19 Հունիս 2024

    Լրագրողը տեսակցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ կալանավորված անդամ Գերասիմ Վարդանյանին․

    «Այսօր Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ պաշտպանյալ Գերասիմ Վարդանյանին, ում փոխանցել եմ այսօր տարածված ձայնագրությունների բովանդակությունը:

    Գերասիմ Վարդանյանը խնդրեց փոխանցել.

    «Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:

    Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:

    Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս