- Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
- Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը
- Հայտնի է անհետ կորած քաղաքացիների ինքնությունը. նրանց թիվը 25-ն է
- Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան
- Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
- Փլատակների տակից հանվել է եւս մեկ կնոջ դի. պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3-ի
- Պարբերաբար հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով. Լեւոն Սարդարյան
- 20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին. Արտակարգ իրավիճակների նախարար
- Տեսչական մարմինը նախորդ տարի էր ստուգումներ անցկացրել «Սուրմալու»-ում. հայտնաբերվել էին բազմաթիվ խախտումներ
Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում. Civilnet
18:10 5 Հուլիս 2022Civilnet-ը նյութ է հրապարակել, որը վերաբերում է Տիգրան Ավինյանի ընկերոջ, աշխատակազմի անդամների կողմից կանեփի բիզնեսով զբաղվելուն:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը. «2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր աարդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը և մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաև արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկի հետ։
Ավինյանի ընկերը «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրենի հետ կանեփ կաճեցնի
Կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար»-ի կանոնադրական կապիտալը ավելի քան 100 մլն դրամ է։ Բաժնետոմսերի 45 տոկոսը նախկին փոխվարչապետի մտերիմ Ստեփան Մարգարյանինն է, 22,5 տոկոսը՝ Սուրեն Թորոսյանինը, նույնքանը՝ Էդուարդ Մելիքյանինը, իսկ ընկերության 10 տոկոսի փայատերը Տիգրան Քրմոյանն է։ Տիգրան Քրմոյանը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ Այվազյանի ընտանիքին պատկանող մի ընկերություն նույնիսկ գրանցված է եղել Քրմոյանի բնակության հասցեում։ Քրմոյանը, ըստ «Հետք»-ի, նախարարի օգնական լինելու տարիներին կարողացել էր բնապահպանության նախարարությունից ստանալ երկրաբանական աշխատանքներ իրականացնելու տարբեր լիցենզիաներ։
Էդուարդ Մելիքյանը հայտնի է «Գլենդել հիլզ»-ից, եղել է կառուցապատման ոլորտի սնանկացած խոշոր ընկերության տնօրենը։ «Գլենդել հիլզ»-ը տարիներ առաջ ներգրավված էր այնպիսի ծրագրերում, ինչպիսիք Գյումրիում երկարաշարժի հետևանքով բնակարանաշինական «Մուշ 2» և «Անի» թաղամասերն էին։ Բացի այդ, ընկերությունը պիտի անհատական բնակելի տներ կառուցեր Շիրակի ու Լոռու մարզերում։ Միայն այս նպատակի համար կառավարությունը «Գլենդել հիլզ»-ին 2 մլրդ դրամի բյուջետային երաշխիք էր տրամադրել, իսկ ծրագրի արժեքը գնահատվել էր մոտ 34 մլրդ դրամ։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանաշինության ծրագրերի հետ կապված ներկայում Քննչական կոմիտեում քննվում է քրեական գործ՝ չարաշահումների հատկանիշներով։ «Գլենդել հիլզ»-ի հետ կապված քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ընկերության կանխամտածված սնանկության դեպքի առթիվ։
Էդուարդ Մելիքյանը ընդգրկված է նաև Երևանի կենտրոնի կառուցապատման երկու խոշոր ծրագրերում։ Մեկը «Հին Երևան»-ն է, որտեղ ընկերությունը հողեր ունի Արամի-Բուզանդ-Կողբացի փողոցների պարփակված տարածքներում։ «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրեն էդուարդ Մելիքյանը նաև Երևանի 33-րդ թաղամասի՝ «Ֆիրդուսի» տարածքների ձեռքբերող ընկերության՝ «Դիանար»-ի տնօրենն ու բաժնետերն է։ «Դիանար»-ը տարածքները ստացել է պետությունից, բաժանել լոտերի և վաճառում է։ 2021-ին «Դիանար»-ը դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) անդամ և, ինչպես նշվում է ընկերության նկարագրությունում, «զարգացրել է ավելի քան 5,5 հեկտար տարածք Երևանի կենտրոնում»։ 33-րդ թաղամասի կառուցապատումը համակարգում էր փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը, որը շրջայցեր էր կատարում, խորհրդակցություններ անցկացնում և այլն։
«Գրոուար»-ի ջերմոցը՝ Մասիսում
2021-ի օգոստոսին «Գրոուար»-ի տնօրեն ու բաժնետեր Տիգրան Քրմոյանը Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող մի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում Մասիսի բնակիչ Գուրգեն Մադոյանի հետ։ Վերջինս արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին է։ Քրմոյանը վարձակալում է 8 110 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամասը, դրա վրա կառուցված արտադրամասը, վարչական շենքը, պահեստը, պահակակետը։ Այս ամենը «Գրոուար»-ը վարձակալում է ամսական 150 000 դրամով։ Գուրգեն Մադոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով վարձավճարի չափի մասին՝ պատասխանեց, թե «երևի մենք [ՍիվիլՆեթը] սխալվում ենք, բայց ինչ-որ բան համընկնում է», հետո առաջարկեց իրեն ուղարկել վարձակալության պայմանագիրը, որ ուսումնասիրի։
Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Գրոուար»-ին տրամադրում է նախագծման թույլտվություն, իսկ մեկ օր անց՝ շինթույլտվություն։ Ընկերությունն այս տարածքում արդեն կառուցել է ջերմոց, պարիսպ, օժանդակ մի շինություն և սկսել կանեփի մշակումը։
«Գրոուար»-ի բաժնետերերից Ստեփան Մարգարյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ հանգամանքներում է սկսել բիզնես գործունեություն Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ, ասաց, որ երբ կառավարության ու խորհրդարանի կողմից ստեղծվեցին համապատասխան օրենսդրական հիմքերը, դիմել են առողջապահության նախարարություն ու ստացել լիցենզիա. «Լավ բիզնես պլան ենք մշակել՝ հաշվի առնելով դրսի փորձը, մեր բնակլիմայական պայմանները։ Բայց առայժմ պիլոտային է այս բիզնեսը, եթե հաջող լինի՝ կգնանք վարկավորման ու մեծ ծավալների։ Այս պահին բերքին ենք սպասում, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, բայց մինչև որակյալ ապրանք չստանանք, չենք կարող հետագայի մասին խոսել»։
Հարցին, թե ինչպես է դարձել բիզնես գործընկեր Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ Մելիքյանին ու Քրմոյանին ճանաչում է արդեն ավելի քան տասը տարի: Ինչ վերաբերում է վարձակալության ցածր գնին, ապա դա, ըստ Մարգարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածքն ի սկզբանե եղել է խիստ անբարեկարգ։
Ավինյանի աշխատակազմի անդամները՝ «Գրոուար»-ի տնօրեններ
Նախկին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակում ընգրկված երկու անձինք արդեն հասցրել են դառնալ «Գրոուար»-ի տնօրեններ։ Ընկերության հիմնադրումից հետո տնօրենը Տիգրան Քրմոյանն էր։ Նա ընկերությունը ղեկավարել է մինչ այս տարվա փետրվարը։ Փետրվարին տնօրեն է դառնում Սուրեն Գալստյանը, որը 2019-ի հունիսից մինչ 2020-ի փետրվարի վերջը եղել է Տիգրան Ավինյանի օգնականը, իսկ այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ նշանակվել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից Գալստյանն ազատվեց 2021-ի հոկտեմբերին։
Որպես կանեփի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն՝ Սուրեն Գալստյանը աշխատել է երեք ամսից էլ պակաս։ Հետո Գալստյանին փոխարինում է Ավինյանի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ նրա խորհրդական, իրավաբան Սոնա Թևանյանը, որը Ավինյանի խորհրդականն էր 2019-ի հունիսից մինչ 2021-ի օգոստոսը։ «Գրուար»-ում Թևանյանը տնօրեն է այս տարվա մայիսի 5-ից։ Փաստացի, նա եղել է փոխվարչապետի աշխատակազմում այն ընթացքում, երբ մշակվում էին արդյունաբերական կանեփի օգտագործման թույլտվության օրենսդրական հիմքերը, իսկ արդեն պաշտոնանկությունից հետո եղել է կանեփի արտադրութամբ զբաղվող ընկերության տնօրեն։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որպես փոխվարչապետի խորհրդական Թևանյանը ինչ հանձնարարականներ է ստացել արդյունաբերական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման, լիցենզավորման իրավական գործընթացի շրջանակում, ինչ գործողություններ է կատարել այս թեմայի շրջանակում։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից ներկայացրել են փոխվարչապետի խորհրդականի գործառույթներն ու տեղեկացրել՝ արտադրական կանեփի արտադրության ներդրման շրջանակում Սոնա Թևանյանի գործողությունների, բանավոր ու գրավոր հանձնարարականների մասին տեղեկություն տրամադրելն անհնար է, քանի որ Մաթևոսյանի գրասենյակում նշված տվյալներով աշխատակից չկա։
«Գրոուար»-ի բաժնետեր Ստեփան Մարգարյանը Սոնա Թևանյանի՝ «Գրոուար»-ում տնօրեն դառնալու հարցում շահերի բախում կամ նման ռիսկ չի տեսնում։ «Սոնա Թևանյանը աշխատել է բազում օրինագծերի վրա, եղել է իրավաբան։ Երբ աշխատանքից դուրս է եկել, անցել է աշխատանքի «Գրոուար»-ում։ Դաշտն ամբողջությամբ բաց է, լիցենզիաները անսահմանափակ են»,- ասաց Մարգարյանը։ Նա վստահեցրեց՝ Տիգրան Ավինյանի գործոնը բիզնես սկսելու, այն հիմնելու և հետագա գործընթացների վրա չի ազդել։
Ցոլակյանի որդին բնակարան է վաճառում փոխվարչապետի մորը
«Գրոուար»-ը խաչվում է գեներալ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի ընտանիքի հետ։ Հասցեում, որտեղ գրանցված է ու գործունեություն է իրականացնում «Գրոուար»-ը, գրանցված է մեկ այլ ընկերություն՝ «Վուդկռաֆտ»-ը, որը պատկանել է Ցոլակյանի որդուն՝ Վարդան Ցոլակյանին, իսկ «Գրոուար»-ին տարածքը վարձակալությամբ հանձնել է Գուրգեն Մադոյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին։ Բացի այս, առկա է մի գործարք Ցոլակյանի որդու ընկերության և փոխվարչապետ Ավինյանի մոր միջև։
Երևանի կենտրոնում՝ Պարոնյան 44 հասցեում՝ «Դվին» հյուրանոցի հարևանությամբ, 2019-ից կառուցվում է բնակելի համալիր։ Կառուցապատողը նույն տարվա ընթացքում հիմնադրված «Էյ բի սի դիվելոպմենթ» ընկերությունն է, որի 70 տոկոսը պատկանում է Վարդան Ցոլակյանին՝ Ֆելիքս Ցոլակյանի որդուն։ «Էյ բի սի դիվելոպմենթ»-ը այս տարածքը ձեռք է բերել 2019-ին, վերևում հիշատակված Էդուարդ Մելիքյանի ընկերությունից՝ «Ի էմ սի» ՓԲԸ-ից։ Տարածքի ընդհանուր մակերեսը ավելի քան 3 100 քմ է։ Գործարքի գինը կազմել է 1,454 մլրդ դրամ։
Դրանից հետո ընկերությունը սկսել է կառուցապատումն ու բնակարանների վաճառքը։ Մեր այցելության պահին շենքը կառուցող շինարարներից մեկը պատմեց, որ նախատեսում են շահագործման հանձնել երեք ամիս անց։ Այժմ շինարարությունը շարունակվում է, կառուցապատողը որոշել է մեծացնել ավտոկայանատեղիների թիվը։ 2021-ի հունիսին «Էյ բի սի դիվելոպմենթ»-ի կողմից կառուցվող շենքում բնակարան ու ավտոկայանատեղի է ձեռք բերում Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը։ 131 քմ մակերեսով բնակարանը Խլղաթյանը գնել է 58,4 մլն դրամով, իսկ կայանատեղին՝ 7,5 մլն-ով։
ՍիվիլՆեթն իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի միջոցով համեմատել է բնակելի համալիրում 131 և 132 քմ մակերեսով բնակարանների առքուվաճառքի պայմանագրերի գները։ Ընդհանուր առմամբ, Ցոլակյանի որդու ընկերությունը այս մակերեսով բնակարանները վաճառել է մոտ 70-80 մլն դրամի միջակայքում, սակայն մի քանի բնակարանների դեպքում վաճառքի գինը շեղվել է այս միջակայքից։ Բնակարաններից մեկը, որ այս գնից ցածր գնով է վաճառվել, նախկին փոխվարչապետի մորն է։ Հասմիկ Խլղաթյանի ունեցվածքի ընդլայնմանը առաջիկայում կանդրադառնանք։
Լրահոս
- Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել 00:01 15 Օգոստոս 2022
- Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը 23:45 14 Օգոստոս 2022
- Հայտնի է անհետ կորած քաղաքացիների ինքնությունը. նրանց թիվը 25-ն է 23:32 14 Օգոստոս 2022
- Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին 23:18 14 Օգոստոս 2022
- Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան 22:53 14 Օգոստոս 2022
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 22:40 14 Օգոստոս 2022
- Փլատակների տակից հանվել է եւս մեկ կնոջ դի. պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3-ի 22:31 14 Օգոստոս 2022
- Պարբերաբար հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով. Լեւոն Սարդարյան 21:57 14 Օգոստոս 2022
- 20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին. Արտակարգ իրավիճակների նախարար 21:24 14 Օգոստոս 2022
- Տեսչական մարմինը նախորդ տարի էր ստուգումներ անցկացրել «Սուրմալու»-ում. հայտնաբերվել էին բազմաթիվ խախտումներ 21:04 14 Օգոստոս 2022
- Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ 20:36 14 Օգոստոս 2022
- Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի կին. կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում 20:18 14 Օգոստոս 2022
- Փլատակների տակից դուրս է բերվել կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում 20:06 14 Օգոստոս 2022
- Տուժածների թիվը հասել է 60-ի, կա 2 զոհ․ Առողջապահության նախարարություն 20:03 14 Օգոստոս 2022
- Փրկարարական աշխատանքների ընթացքում վնասվածք է ստացել ԱԻՆ փրկարարը 19:59 14 Օգոստոս 2022
- Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է․ Առողջապահության նախարարություն 19:41 14 Օգոստոս 2022
- ժամը 18։00-ի դրությամբ բուժկենտրոններից դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը․ ԱԻՆ 19:20 14 Օգոստոս 2022
- Ժամը 16:30-ի դրությամբ բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի․ ԱՆ 19:00 14 Օգոստոս 2022
- Իրավիճակը շարունակում է մնալ բարդ․ Փրկարար ծառայության տնօրեն 18:40 14 Օգոստոս 2022
- Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխվել է 10 անչափահաս․ Առողջապահության նախարարություն 18:29 14 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
10:54 14 Օգոստոս 2022 Ալիեւը չի էլ թաքցնում, որ ցեղասպան քաղաքականություն է վարել, սակայն միջազգային հանրությունը լուռ է. Դավիթ Բաբայան Ալիեւը չի էլ թաքցնում, որ ցեղասպան քաղաքականություն է վարել, սակայն միջազգային հանրությունը լուռ է. Դավիթ Բաբայան
-
19:29 13 Օգոստոս 2022 Իր «փայլուն» վերլուծություններով աչքի ընկնող բժիշկը վերլուծություն էր անում և ապացուցում, որ Նիկոլը ռուսական գործակալ է Նա այդ թեզը ապացուցելու համար նշում էր, որ նոյեմբերի 9ի գիշերը Փաշինյանը գտնվել է ՌԴ դեսպանատան բունկերում:
-
19:16 13 Օգոստոս 2022 Խաղաղապահ զորքերի տեղափոխումը հսկայական ծախսեր են պահանջում Խաղաղապահ զորքերի տեղափոխումը, նրանց գործոնեության երկարաժամկետ ապահովումը, մատակարարումը և այլն, հսկայական ծախսեր են պահանջում։
Տնտեսություն
-
21:55 13 Օգոստոս 2022 Գյուլլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 13-րդ մուտքի գազամատակարարումը դադարեցվել է Էլեկտրամատակարարման վերականգնումից հետո կվերականգնվի նաև գազասպառողների գազամատակարարումը։
-
12:39 13 Օգոստոս 2022 ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունը ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունը
-
19:21 12 Օգոստոս 2022 Դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 12-ին, կազմել է 405.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ այն նվազել է 0.31 դրամով:
Հասարակություն
-
00:01 15 Օգոստոս 2022 Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
-
23:45 14 Օգոստոս 2022 Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը
-
23:32 14 Օգոստոս 2022 Հայտնի է անհետ կորած քաղաքացիների ինքնությունը. նրանց թիվը 25-ն է Հայտնի է անհետ կորած քաղաքացիների ինքնությունը. նրանց թիվը 25-ն է