17:11:57 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ-ի և ԱՄՆ ՄԶԳ CNFA ընկերության միջև հուշագիր է ստորագրվել. 4 միլիոն դոլար կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց կայուն բնակարանային լուծումներ տրամադրելու նպատակով

    13:06 15 Հուլիս 2024

    ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև։ 

    «Հպարտ եմ ականատես լինել ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կարևոր գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔին։

     

    «Այս համագործակցությունը նշանավորում է 4 միլիոն դոլար բյուջեով մեր նախաձեռնության մեկնարկը՝ տեղահանված անձանց կայուն բնակարանային լուծումներ տրամադրելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ