05:47:18 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիեւն ու Փաշինյանը կարճ զրույց են ունեցել Թուրքիայում. CNN Türk

    23:33 3 Հունիս 2023

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակներում «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել:

    Կարճատեւ զրույցի ընթացքում նրանց կողքին ներկա է եղել նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը:

    Համապատասխան լուսանկարը հեռուստաալիքը ցուցադրել է եթերում։

    Նշենք, որ հունիսի 3-ին Անկարայում Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը: Պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությունից հետո Էրդողանը հանդիսավոր ընթրիք կկազմակերպի, որին ներկա կլինեն օտարերկրյա պետությունների ղեկավարները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս